Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հասկացնել է տվել, որ կարող էր դիտարկել կարիերան ՊՍԺ-ում շարունակելու տարբերակը:
«Դժվար է մերժել ՊՍԺ-ի որոշումը, քանի որ հիմա այս թիմը համարվում է Չեմպիոնների լիգայում հաղթելու հավակնորդներից մեկը: Ինձ համար այդ մրցաշարում հաղթելը համարվում է առաջնային նպատակ», – ասել է Ազարը:
Անգլիայի Պրեմյեր-լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 23 հանդիպում, դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ և ստացել երկու դեղին քարտ: