Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին տեղափոխել են Աջափնյակում  գտնվող «Դիագնոստիկա» բժշկական կենտրոն:

Armlur.am-ի հետ զրույցում Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը նշեց, որ ներկա պահին ինքը գտնվում է բժշկական կենտրոնում, զրուցել է թե’ Վահան Շիրխանյանի և թե’ բժիշկների հետ:

Նա նշեց նաև, որ ՊՆ նախկին փոխնախարարի առողջական վիճակը լավ չէ. «Իմ պաշտպանյալի մոտ ոտքերի երակներից մեկում տրոմբ կա, տրոմբի տեղաշարժման հետ կապված լուրջ խնդիր կա: Ի դեպ, բժշկական եզրակացությունն ինձ չեն տրամադրել, և ներկա պահին պատրաստվում եմ պաշտոնական գրություն գրել քրեակատարողական հիմնարկ, որպեսզի եզրակացության պատճեն տրամադրեն մեզ: Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, միջնորդություն կներկայացնենք պարոն Շիրխանյանի կալանքի որոշումը փոխելու մասին: Բժիշկները նույնպես փաստում են, որ իմ պաշտպանյալին անհրաժեշտ է ստացիոնար բուժում»,- նշեց փաստաբանը:




Լրահոս