«Ժողովուրդ»-ը Շիրակի մարզի Ամասիայի շրջանի Գառնալիճ համայնքի ղեկավար Վանիկ Մանուկյանից տեղեկացավ, որ նույն շրջանի շուրջ ութ համայնքի բնակիչներ երեկ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք փակել են Զորակերտ-Գյումրի տանող ճանապարհը, քանի որ կաթ մթերող կազմակերպությունները գյուղացիներին առաջարկել են նախկին 150 դրամի փոխարեն կաթը մթերել 140 դրամով: «Ընկերությունները պատճառաբանում են, որ գազի սակագնի թանկացման պատճառով իրենք վնասով են աշխատելու, դրա համար նրանք փորձել են գյուղացիներից կաթը 150-ի փոխարեն 140-ով մթերել: Իսկ գյուղացիներն էլ 22-25 մեքենայով փակեցին ճանապարհը: Ընկերություններից եւ ոչ մի ներկայացուցիչ չմոտեցավ նրանց, միայն վարորդների հետ հեռախոսով կապ հաստատեցին: Իսկ վերջիններն էլ խոստացան կաթի գինը թողնել անփոփոխ` նախկին 150 դրամով»,-ներկայացրեց գյուղապետը:
ՓԱԿԵԼ ԵՆ ՃԱՄՓԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ