ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը ցանկանում է որոշակի ապրանքներ արտահանել այլ երկիր, ապա կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի մաքսային մարմիններին:

Հարություն Հովսեփյան (53 տարեկան, տնօրեն)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2003թ. ընդունված «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը եւ դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 1779-Ն որոշման 2-րդ կետի դրույթներով: Ըստ այդմ՝ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝ ա) մաքսային հայտարարագիրը, բ) ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը կամ պայմանագիրը կամ դրան փոխարինող համապատասխան այլ փաստաթուղթ, գ) ապրանքի տեղափոխումը հիմնավորող փաստաթուղթը (ապրանքատրանսպորտային բեռնագիր):

ՀՀ մաքսային ծառայություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Մաքսային ծառայությունը պարզ ներկայացրել է փաստաթղթերի ցանկը: Հուսանք՝ մեր հայրենակիցները կծանոթանան գործող կարգին՝ խուսափելով թղթաբանական ձգձգումներից:




Լրահոս