ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը պաշտոնական լրահոսից

Հանրապետական վերնախավը ծխում է ու մտածում՝ տեսնես ո՞վ է լինելու հաջորդը: Բայց մի հարց անհայտ է՝ ո՞ւմ է պատկանում այս կանացի պայուսակը:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե դպրոցի տնօրինությունը կարող է երեխային դպրոց չընդունել: Եթե այո, ապա ո՞ր դեպքում:

Դիաննա Մելքոնյան (33 տարեկան, դաշնակահարուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պետական հանրակրթական դպրոցի տնօրինությունը պարտավոր է տվյալ տարածքում բնակվող դպրոցահասակ բոլոր երեխաներին ընդունել դպրոց՝ ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ:
Սպասարկման տարածքից դուրս բնակվող եւ տվյալ հանրակրթական դպրոցում սովորող եղբայր կամ քույր ունեցող երեխայի ընդունելությունը տվյալ դպրոց կատարվում է ծնողի ցանկությամբ: Մնացած դեպքերում հանրակրթական դպրոցի սպասարկման տարածքից դուրս բնակվող երեխայի ընդունելությունը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմանների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին տարիներին Հայաստանի դպրոցներում աշակերտների թիվը նվազել է: Դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները. օրինակ՝ Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցում 2015-¬2016 ուսումնական տարում սովորում է 65 աշակերտ, մինչդեռ նախորդ տարի աշակերտների թիվը եղել է 74: Նմանատիպ պատկեր է նաեւ Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ՝ ասեք, ինչպե՞ս է տնօրինվում ընտանեկան դրամագլուխը:

Նաիրա Մելքոնյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ՝ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա՝ ընտանեկան դրամագլուխը կարող է ծախսվել հաշվետիրոջը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամին, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչին անհետաձգելի բժշկական օգնության դիմաց՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված համավճարը վճարելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ՝ հաշվետերն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի կազմում եւ հաշվետերը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամը, հաշվետիրոջ օրինական ներկայացուցիչը չունեն այդ բժշկական օգնությունը պետական պատվերի կամ բժշկական ապահովագրության շրջանակներում ձեռք բերելու իրավունք:
Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինել ընտանեկան դրամագլուխը 18 տարին լրանալուց հետո:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշման՝ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25.000 դրամը: Ի դեպ, ծնողն իրավունք ունի տնօրինել ընտանեկան դրամագլուխը մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:




Լրահոս