Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ակումբի ղեկավարությանը հայտարարել է, որ ամռանը կլքի թիմը:
Ok Diario-ն հայտնում է, որ արգենտինացի մասնագետն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է գլխավորել Լոնդոնի «Չելսի»-ն: Նշվում է, որ Անգլիա տեղափոխվելու դեպքում Դիեգո Սիմեոնեն կստանա տարեկան 12 մլն եվրո: