Արդեն մի քանի օր է՝ ՀՀ Ազգային ժողովի շատ պատգամավորներ «Ժողովուրդ»-ին դժգոհում են, որ ԱԺ նիստերի դահլիճում տոթ է, եւ գրեթե անհնար է աշխատել: Բանն այն է, որ ԱԺ-ի օդորակիչները չեն աշխատում ամառվա այս շոգ եղանակին: Ու երեկ, երբ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներին «միացան» նաեւ ՀՀ կառավարության անդամները, ներսում շնչելու օդ չկար: Ու նիստն ընթացավ «բաց դռների» միջավայրում: Երեկ փորձեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանից պարզել, թե երբ է լուծվելու օդորակիչների խնդիրը. «Համաշխարհային բանկի մեր գործընկերները գրանտային միջոցներ տրամադրեցին, արդեն մրցույթը եղել է: Հաղթող կազմակերպությունը բերում է համապատասխան սարքավորումները, երեւի մինչեւ սեպտեմբեր արդեն օդափոխության նոր համակարգը նիստերի դահլիճում կաշխատի»: Այսպիսով՝ պատգամավորները ստիպված կլինեն ԱԺ առաջիկա արտահերթ նիստին էլ դիմանալ տոթին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ