ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցները 50 հազար ԱՄՆ դոլարի հավկիթ են գողացել: Ավելին, կան կալանավորվածներ: Հիշեցնենք, որ սա նույն Խաչիկ Խաչատրյանն է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան, վիրավորել էր՝ ասելով «պրաստիտուտկա» եւ մի բան էլ վազել դատարան՝ օրաթերթից պահանջելու 6 մլն 200 հազար դրամ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ձվերի գողության մասին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը հաստատեցին: Պարզվում է՝ այս տարվա ապրիլի 4-ին թռչնաֆաբրիկայի տնօրեն Գ. Մակարյանը հաղորդում է տվել Վաղարշապատի ոստիկանության բաժանմունք հավկիթի գողության մասին: «Ձվերի Խաչիկի» աշխատակիցները ֆաբրիկայից գողացել են 890 արկղ հավկիթ: Այս գործով կալանավորված է հինգ մարդ, որից մեկը ստորագրությամբ ազատ է արձակվել: Թե էլ ինչեր կբացահայտի քննությունը, դեռ պարզ չէ:




Լրահոս