ԱՌՈՂՋ ԱՐՁԱԿՈՒՐԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ: Ըստ նախագահական նստավայրի տարածած հաղորդագրության՝ նա արձակուրդը կանցկացնի արտերկրում, իսկ հունիսի 20-ին կմեկնի Ավստրիա` Վիեննայում մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Թե կոնկրետ որ երկրում է Ս. Սարգսյանը պատրաստվում անցկացնել իր արձակուրդը, նախագահականի լրատվական ծառայությունը չի մանրամասնել: Սակայն «Ժողովուրդ»-ն իր աղբյուրներից կարողացավ տեղեկանալ, որ Ս. Սարգսյանը գտնվելու է Գերմանիայում, ավելին, այդ ընթացքում նաեւ բուժզննություն է անցնելու, քանի որ առողջական որոշ խնդիրներ ունի: Այս լուրը, սակայն, չհաջողվեց հստակ ճշտել. նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանին մեր ուղարկած գրավոր հարցումը մնաց անպատասխան:




Լրահոս