ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՌԱԶԲՈՐԿԱ»
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Վահե Էլոյանի աշխատանքից ազատման մասին: Բանն այն է, որ ըստ լրատվամիջոցների՝ կառավարության նիստում նախարար Յուրի Վարդանյանը հայտարարել է, թե Էլոյանն ազատվել է աշխատանքից, այնինչ պարզվել է, որ Էլոյանը նման դիմում չի ներկայացրել: Այս հարցին արձագանքեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` ասելով, որ քաղծառայողին կարող են աշխատանքից ազատել կա՛մ սեփական դիմումի համաձայն, կա՛մ հայեցողական պաշտոնի նշանակելիս, եւ տվյալ դեպքում գործել է երկրորդ տարբերակը: «Ես պետք է խնդրեմ հասանելի դարձնել այն տեսագրությունը, որտեղ նշվում է հիմնավորումը, թե ինչ հիմքով է առաջարկվում ազատել Վահե Էլոյանին»,-արձագանքեց Էլինար Վարդանյանը: Նախարարն էլ խոստացավ տրամադրել տեսագրությունը: Ի դեպ, այս թեման շարունակություն է ունեցել նաեւ ԱԺ միջանցքում. Է. Վարդանյանի  եւ Հ. Թովմասյանի միջեւ թեժ բանավեճ է ընթացել, եւ տիկին Վարդանյանը հայտարարել է, որ, միեւնույն է, ինքը մինչեւ վերջ գնալու է ու պարզելու է եղելությունը: Մինչ նախարարը խելոք լսում էր պատգամավորին, բանավեճին փորձել է միջամտել ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, որն իր վրա է վերցել նախարարին պատգամավորուհուց պաշտպանելու գործառույթը:

«ԳՅԱՄԵՐԸ» ՉԻ ԿԱՐՈՂ ՔԱՇԵԼ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույց է տվել «Ազատությանը», որում մասնավորապես, անդրադառնալով «Հարսնաքար»-ում կատարված սպանությանը, ասել է. «Հիմա, բնականաբար, ես չեմ կարող անիվը հետ պտտել ու մարդկանց շատ բաներ ապացուցել… Ասում եմ՝ կերազեի, որ այնտեղ լինեի, ու մեկը խելք ունենար, զանգեր, ինձ ասեր»: Հարցին, թե այդ իրավիճակն ինչից է գալիս, որ կարելի է մարդուն այնքան ծեծել, մինչեւ մահանա, Հայրապետյանը պատասխանել է. «Ցինիկությունից, լկտիությունից, տգետությունից»։ Հիշեցմանը, թե «Հարսնաքար»-ի գործով մեղադրյալների այդ վստահությունը եւ անպատժելիությունը գալիս էր նաեւ իրենից, Հայրապետյանն արձագանքել է. «Ես չեմ ուզում թաքցնել, մենք ունենք մեղավորություն։ Իմ մեղավորությունը այն է, որ ունեմ բազմաթիվ բարեկամներ, 1560 աշխատող, որոնց ուղղակի ձեւն էլ չեմ գտնում, ինչպես կառավարեմ։ Օրական մեկը մի դուռակություն անում է, մի հիմար բան անում է, լկտիություն անում են, ամեն ինչը կոտրվում է մեր վրա, ինչ է՝ իմ ազգականն են։ Ես ազգական ունեմ, որին, ասենք, մի 10 տարի չեմ տեսել։ Մի բան անում է, գրում են՝ Ռուբեն Հայրապետյանի ազգականն է։ Այո՛, դա մեր մեղքն է… ուղղակի ես ձեւը չեմ կարողանում գտնեմ նրանց, կոպիտ ասած, գյամերը քաշելու»:

ՀԱՅԵՐԻ ՓՈՂԵՐԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Կիպրոսի իշխանությունները սկսել են քննել Bank of Cyprus-ի կողմից ռուսական ՇվՌՈրՑՐցՎ բանկի ձեռքբերումը: Քննությունը սկսվել է Կիպրոսի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ հայազգի Մարիուս Գարոյանի հորդորով, իսկ ՇվՌՈրՑՐցՎ բանկի հիմնական բաժնետերերից մեկը եւ բանկի նախագահը եւս հայ է՝ Գագիկ Զաքարյանը, որը նաեւ հայկական «Յունիբանկ»-ի երկու հիմնական բաժնետերերից մեկն է ու բանկի խորհրդի նախագահը։ Reuters-ի տեղեկացմամբ` Մարիուս Գարոյանն այդ երկրի նախագահին մի շարք փաստեր է ներկայացրել, որոնք վկայում են այն մասին, որ այս գործարքի շրջանակներում շուրջ 50 մլն եվրո է ծախսվել «ատկատների» եւ այլ զեղծարարական մեխանիզմների վրա: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը նման զարգացումների մասին տեղեկացրել էր տեւական ժամանակ առաջ:




Լրահոս