ՎԱՏ ԱՊՐԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը մի խումբ լրագրողների հետ ճեպազրույցում խիստ ուշագրավ հայտարարություն արեց: Երբ նրան հարցրին, թե  ինչպես է երկրում 35 տոկոս աղքատության պայմաններում ՀՀԿ-ն միշտ հաղթում, Պողոսյանը զարմացավ. «Վստա՞հ եք, որ հենց ՀՀԿ-ի օրոք է դարձել 35 տոկոս»: «Ժողովուրդ»-ի թղթակիցը հիշեցրեց պատգամավորուհուն, որ ըստ պաշտոնական վիճակագրության` 2008թ. սկսած՝ աղքատությունն աճել է` հասնելով 35 տոկոսի: «Ուրեմն նախկինում պաշտոնական վիճակագրությունը ճիշտ չի ասվել, աղքատության շեմն իջել է: Ես ինքս շատ վատ եմ ապրել նախկինում, քան թե պատգամավորական շեմը հաղթահարելը»,-ասաց նա: Նաեւ նշեց, թե 1990-ականներին մարդիկ ավելի վատ են ապրել: Լրագրողի դիտարկմանը, թե 1990-ականներին պատերազմ էր, պետք չէ համեմատել այսօրվա հետ, պատգամավորը պատասխանեց. «Լավ, թող լինի 1995 թվականը»: Ի դեպ, մեր հարցին, թե արդյոք պաշտոնական վիճակագրությունն աղքատության ցուցանիշը թաքցրել է նաեւ Անդրանիկ Մարգարյանի ու Սերժ Սարգսյանի վարչապետության օրոք, տիկին Պողոսյանը պատասխանեց լռությամբ. լսելով հարցը՝ արագ մտավ ՀՀԿ խմբակցության սենյակ ու փակեց դուռը:




Լրահոս