Արթիկի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 17-ին՝ ժամը 12.55-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախության փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի բազմոցին հայտնաբերել բնակչի դին:




Լրահոս