ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանը` «Տոնուս քոնթրաքշըն» ընկերության սեփականատերը, վերջերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ընկերության սնանկության գործընթացը սկսելու պահանջով: Հիշեցնենք, որ ավելի քան 155 բնակիչ պայմանագիր էր կնքել «Տոնուս» ընկերության հետ: Նրանք վճարել էին գումարները (մի մասն ամբողջությամբ, մյուսը՝ մասամբ) եւ պետք է մինչեւ 2010թ. սկիզբը ստանային իրենց բնակարանները:
«Տոնուս» ընկերության կողմից խաբված Դավթաշենի երկրորդ թաղամասի նորակառույց շենքի մոտ 150 բնակարանատերերը, ինչպես նաեւ նույն ընկերության կողմից խաբված Փափազյան շենքի բնակիչներն անելանելի վիճակում են հայտնվել: Բնակիչներից մեկը՝ Զոյա Պետրոսյանը, «Ժողովուրդ»-ին ասաց. «Պետք է տեսնենք` ընկերությանը սնանկ ճանաչելու են, թե ոչ, հետո քայլեր ձեռնարկենք: Մեկ անգամ նա դիմել է, բայց քանի որ սխալ է լրացրել դիմումը, այդ պատճառով երկրորդ անգամ է դիմել: Ամեն դեպքում, մի քանի օր հետո պարզ կլինի: Սնանկ ճանաչվելուց հետո մենք բնակիչներով բողոքի ակցիա ենք կազմակերպելու եւ փակելու ենք Բաղրամյան փողոցը: Ուզենք, թե չուզենք, պետք է փակենք, թե չէ 155 բնակիչ մնալու է փողոցում»:
ՓԱԿԵԼՈՒ ԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ