ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե հարկային տեսուչը ներկայանում է ինչ-որ կազմակերպություն ստուգումներ իրականացնելու նպատակով, ապա ստուգման հանձնարարագրում նշված անհրաժեշտ փաստաթղթից բացի, իրավունք ունի՞ պահանջել նաեւ այլ փաստաթղթեր:

Ավետ Մնոյան (39 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ա. Մնոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ այս դեպքում պետք է ղեկավարվել 2000թ. մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով, համաձայն որի՝ ստուգումը կատարող պաշտոնատար անձը (անձինք) ստուգումն իրականացնելու մասին հրամանում կամ հանձնարարագրում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի (չունեն): Միաժամանակ, օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետի համաձայն՝ ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն, մասնավորապես, պահանջել փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ ՊԵԿ-ը հստակ ներկայացրել է գործող կարգը, բայց հաճախ են պատահում այնպիսի դեպքեր, երբ համապատասխան կառույցներում ստուգումներ իրականացնող աշխատակիցները, քաջատեղյակ լինելով իրենց իրավունքներից ու պարտականություններից, դիմում են դիրքի որոշակի չարաշահումների: Մնում է՝ յուրաքանչյուր քաղաքացի ավելի խոհեմ գտնվի եւ թույլ չտա ոտնահարել իր իրավունքը:




Լրահոս