Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան բողոքի ակցիա կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիան հունիսի 20-ին, ժամը` 11:00-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպում է բողոքի ակցիա: Բողոքի ակցիայի պահանջն է ընդունել “Ընտանեկան բռնության մասին” ՀՀ օրենքը: Ակցիայի ժամանակ մասնակիցները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կփոխանցեն կոալիցիայի կողմից պատրաստված պաշտոնական նամակը եւ նախօրոք կազմակերպված ստորագրահավաքի արդյունքները:
“Կարեւորելով “Ընտանեկան բռնության մասին” ՀՀ օրենքի անհրաժեշտությունը` պահանջում ենք ընդունել այն եւ ակնկալում ենք լրատվամիջոցների օժանդակությունն այս հարցի կապակցությամբ”,-ասված է “Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիա”-ի տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս