Իրաքում «Իսլամական պետության» ահաբեկիչները գլխատել են 15-ամյա տղային արևմտյան փոփ-երաժշտություն լսելու համար. գրում է Daily Mail-ը:
Մոսուլում ծայրահեղականները բերման են ենթարկել Այհամա Հուսեյնին CD սկավառակով: Շարիաթի դատարանը մահապատժի է դատապարտել տղային: Բացի այն, որ մահապատիժն իրականացվել է տեղաբնակների աչքի առջև, ահաբեկիչները տղայի մարմինը վերադարձրել են ընտանիքին:
ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում արգելված են երգելն ու երաժշտական գործիչքներ նվագելը: Ընդ որում, ջիհադիստները հավանություն են տալիս նաշիդների կատարումներին՝ դրանք չհամարելով երաժշտություն ավանդական իմաստով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան