ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումները 2015-ին կազմել են 10,3 միլիարդ դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապիտալ ներդրումները բիզնես-գործունեության արդյունավետության հիմնական ցուցանիշներից է: 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումերը կազմել են 10,3 միլիարդ դրամ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2015թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ կապիտալ ներդրումներում նշանակալի չափաբաժին են կազմել բջջային ցանցի զարգացման նպատակով, այդ թվում նաև՝ ծածկույթի ընդլայնմանն ու ցանցի թողունակության բարձրացմանն ուղղված աշխատանքների համար հատկացված միջոցները:

Հանդիսանալով Հայաստանում բջջային ցանցի ամենաընդարձակ ծածկույթ ունեցող բացարձակ առաջատար օպերատոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2G և 3G ցանցերի հասանելիություն է ապահովում բնակչության՝ համապատասխանաբար 99,8 և 98,8 տոկոսին: Իսկ 4G/LTE ցանցը հասանելի է բնակչության 46,6 տոկոսին:

Ընդհանուր առմամբ` 2005-2015թթ.-ի ընթացքում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումները (CAPEX) կազմել են 191,4 միլիարդ դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ…Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս