Կավանին ցանկանում է դառնալ Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին: «La Gazzetta dello sport»-ը տեղեկացնում է, որ Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալը և Իտալիայի չեմպիոնի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները:

Հաղորդվում է, որ Կավանին պատրաստվում է ակումբից պահանջել 14 մլն եվրո աշխատավարձ, ինչը հարկերը վճարելուց հետո կդառնա 7 մլն եվրո: Եթե գործարքը կայանա, ապա հարձակվողը կդառնա Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:




Լրահոս