Ամբողջ աշխարհի ֆուտբոլասերների մեծամասնությունը չի վստահում ՖԻՖԱ-ին: Դա պարզվել է Football Addicts կազմակերպության հարցման տվյալներով:
The Guardian-ը հայտնում է, որ հարցվածների 70 տոկոսը չեն վստահում ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիային: Վերջինիս նոր նախագահը կընտրվի փետրվարի 26-ին:
ՖԻՖԱ-ի նկատմամբ ամենամեծ անվստահությունը հայտնել են Չիլիում, Արգենինայում, Իռլանդիայում, Հարավային Կորեայում ու Իսպանիայում բնակվող երկրպագուները: