Լոնդոնի «Չելսի»-ն պայմանավորվածության է հասել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Goal.com-ը հայտնում է, որ 46-ամյա մասնագետն անգլիական ակումբի հետ հանդես կգա Եվրո-2016-ում, որի ավարտից հետո կավարտվի Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նրա պայմանագրի ժամկետը:
Այդ մրցաշարից հետո Կոնտեն կգլխավորի լոնդոնյան թիմը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Չելսիի» ղեկին կարող է կանգնել «Ատլետիկոյի» ներկայիս գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն: