«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանի հայրը մանկաբարձ-գինեկոլոգ է: Վերջինս աշխատում է Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը փետրվարի 12-ին նշանակվեց ԱԱԾ տնօրեն: Մինչ այս նշանակումը Կուտոյանի մասին հանրությանը գերթե ոչինչ հայտնի չէր: Թերեւս ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նախագահականի իրավաբան աշխատակիցը կարող է պաշտոնի նման կտրուկ բարձրացում ստանալ: Հայտնի է նաեւ, որ Կուտոյանի մայրն էլ մանկավարժ է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: