«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում խոսվում է, որ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն առիթը բաց չի թողնում՝ մասնավոր զրույցների ժամանակ շեշտելու, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետական միջոցները ծառայեցնում է որդու օգտին:
Մասնավորապես, նշում է, որ 2015 թ. վարչապետը բյուջեից 120 մլն դրամ է հատկացրել Արտաշատի մի մեծ փողոցի ասֆալտապատման համար, այս տարի եւս մի մեծ փողոցի ասֆալտապատման համար խոշոր գումար է հատկացրել:
Ընդ որում, այս երկու հատկացումներն էլ կատարվել են Արտաշատից պատգամավոր դարձած Աբրահամյանի ազգականուհի՝ Կարինե Պողոսյանի առաջարկությամբ:
«ՀԺ»-ն գրել էր, որ բավական սրված են ՀՀԿ-ական 3 կարկառուն դեմքերի՝ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի եւ Մհեր Սեդրակյանի հարաբերությունները: Բեգլարյանը ցանկանում է 2017-ի Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հետ գալ իր նախկին պաշտոնին, Աբրահամյանը ցանկանում է Երեւանի քաղաքապետ դարձնել Արտաշատի քաղաքապետ իր որդուն՝ Արգամին, Սեդրակյանն էլ՝ Երեւանի ավագանու անդամ իր որդուն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: