ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ թողարկվել է ՀՀ ազգային դրամի 20 տարուն նվիրված հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և դրամի 20-ամյակի տարբերանշանը: ՀՀ զինանշանի ֆոնին ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և պաշտպանական ներգիծ) նմանացնող պատկերներ են: Դրամի 20-ամյակի տարբերանշանից ձախ թողարկման տարեթիվն է` “2013”, շրջագծով` “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ” և “REPUBLIC OF ARMENIA” մակագրությունները:
Հուշադրամի դարձերեսին ՀՀ կենտրոնական բանկի շենքն է և ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և թափանցիկ պատկեր) նմանացնող պատկերներ են, շրջագծով` “ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ” և “20 YEARS OF NATIONAL CURRENCY” մակագրությունները:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը` 1000 դրամ
Մետաղը և հարգը` արծաթ, 9990
Քաշը` 31,1 գ
Տրամագիծը` 38,0 մմ
Դրամաշուրթը` հարթ, համարակալված
Որակը` պրուֆ
Տպաքանակը` 500 հատ
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում: