ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինքը (Տարոն Մարգարյանը) իմ բարեկամն ա, իմ ընկերն ա, բայց ես դաստիարակություն չունեմ ուրիշի հայտարարագիրը կարդամ, տեսնեմ մեջն ինչ կա: Ամեն դեպքում, դա օրինական ճանապարհով կուտակած կարողություն է… Հալալ ըլնի նրանց, ով ինչ ունի»:

Ռոբերտ Սարգսյան «Առավոտ»

Աներձագն էլ խոսեց, դե էլ ի՞նչ աներձագ, որ փեսային չպաշտպանի, մանավանդ այդ նույն փեսայի շնորհիվ դարձավ մանդատավոր: Բայց նույն հաջողությամբ աներձագի համար նաեւ խնդիր չի կարող լինել փեսայի ունեցվածքի մասին տեղեկություն ունենալը, եւ դաստիարակության հետ դա որեւէ կապ չունի: Իհարկե, Տարոն Մարգարյանի կարողությունն էլ միմիայն օրինական ճանապարհով պետք է ձեռք բերված լինի, նույնքան օրինական, որքան, օրինակ, տոհմատիրական-աներձագային կարգերի հաստատումը Հայաստանում: Մեր օրերում անգամ ընտրակեղծիքներն են օրինական: Բայց, ամեն դեպքում, կեցցե թալանը:




Լրահոս