Ժամանակ. ԲՀԿ-ին հանձնարարվել է մինչեւ սեպտեմբեր չհիշել երկրի ծանր վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ չի հրավիրել, մեկ անգամ է ԱԺ խմբակցության նիստ գումարել եւ այլեւս չի հիշում երկրի ծանր վիճակն ու կառավարությանն ուղղված իր քննադատությունը։
Այս մասին գրում է “Ժամանակ” թերթը եւ հավելում. “”Ժամանակի” ԲՀԿ-ամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանն անձամբ է հանդիպել ԲՀԿ-ականների հետ՝ հորդորելով “չխոսել  մինչեւ սեպտեմբեր”։ Այսինքն՝ չքննադատել կառավարությանն ու չհիշել երկրի ծանր իրավիճակի մասին։ Թե ինչ է սպասում ԲՀԿ-ն սեպտեմբերին՝ հայտնի չէ”,- գրում է”Ժամանակը”: 
Մանրամասները՝ այսօրվա համարում




Լրահոս