“Հայկական ժամանակ” օրաթերթի հունիսի 26-ի համարում, “Զմեյը” “Հայկական Ջեյմս Բոնդ” ե հոդվածում հիշատակված է Բելգիայում բնակվող ոմն Աշոտ Օ-ն, որն ներկայացված է իբր ԱԱԾ գործակալ “Զմեյ” ծածկանունով և իբր “ժամանակին ավտոմեխանիկի հաստիքով ընդունվել է ԱԱԾ”:
Այդ և բերված այլ “փաստերը”, որտեղ հիշատակվում է ԱԱԾ անունը ուղղակի ծիծաղ են առաջացնում և վկայում են այն մասին, որ գործ ունենք ոչ թե մասնագիտական անպարտաճանաչության ու անգրագիտության, այլ ավելի վտանգավոր երևույթի հետ. ակնհայտ է պետական կարևորագույն կառույցի վարքաբեկելու, նրա հանդեպ հանրության վստահությունը խարխլելու և ընթերցողին մոլորեցնելու միտում:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն