Ոստիկանները կասեցրին բնակարան մտած գողի գործողությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 25-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մանթաշյան փողոցի 4/3 շենքի թիվ 32 բնակարանը գող է մտել: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանից բերման է ենթարկել 1985 թ. ծնված Գեղամ Ա.-ին, որը բաց դռնից մուտք գործելով՝ փորձել էր գողություն կատարել: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս