Օպերլիազորները հերքում են մեղադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
pastinfo .am-ի փոխանցմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու, մասնավորապես, խոշտանգումների և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ գործով ամբաստանյալներ, Ոստիկանության Կենտրոնականի բաժնի 2 օպերլիազորներն այսօր հերքեցին իրենց առաջադրված մեղադրանքը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը հայտարարեցին, որ գործել են իրենց վերապահված լիազորությունների շրջանակում և որ իրենց գործողությունները եղել են իրավաչափ:
Օպերլիազորները պնդեցին, որ 2012թ. հոկտեմբերի 4-ին՝ ներկայանալով որպես ոստիկանության աշխատակիցներ, ոստիկանության բաժին են բերման ենթարկել գողությունների մեջ կասկածվող, նախկինում դատապարտված, սույն գործով տուժող Ռոբերտ Հովսեփյանին` ընկերների հետ միասին: Այսինքն՝ օպերլիազորները հերքում են նախաքննական մարմնի տվյալը, թե հիշյալ անձինք ոստիկանության բաժին բերման են ենթարկվել հոկտեմբերի 3-ին: Այդպիսով ամբաստանյալները միաժամանակ հերքեցին մեղադրանքն, ըստ որի իրենք “կատարել են պաշտոնեական կեղծիք, կազմել ակնհայտ կեղծ արձանագրություն՝ իբրև Ռոբերտ Հովսեփյանին ոստիկանության բաժին բերման են ենթարկել 2012 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15-ին, և գրանցել բերման ենթարկված անձանց հաշվառման գրքում”։
Օպերլիազորները բացառեցին ոստիկանության բաժնում որևէ բռնության հնարավորությունը, քանի որ բաժնի տարածքում տեսախցիկներ են տեղադրված, որոնք տեսաձայնագրում են ամեն ինչ: Ամբաստանյալները հերքեցին տուժողի հայտարարությունն առ այն, թե ոստիկանները ոստիկանության բաժին էին հրավիրել արվամոլների, նրանց կողմից տուժողին ,փչացնելուե սպառնալիքի միջոցով փորձում էին իրենից ցուցմունք կորզել: ,Տեսախցիկները հստակ ցույց են տալիս օրվա ու գիշերվա որ ժամն է, ծեծ ու արվամոլներ եղել են, թե ոչե,- ասաց Արտակ Բարսեղյանը:
Ըստ Խաչիկ Բախբուդարյանի, տուժողն իր կամքով է խոստովանական ցուցմունքներ տվել, ընդ որում, պատմել է նաև մի գողության մասին, որը ոստիկանության կողմից արձանագրված չի եղել:
Ձերբակալվածների պահման վայրում, որտեղ տուժողը ինքնավնասման փորձ էր արել, օպերլիազորները հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության երեք աշխատակիցների, որոնց հարցին, թե արդյոք իրենք՝ գործով ամբաստանյալներն են տուժողին ծեծի ենթարկել՝ վերջինս բացասական պատասխան է տվել: Խ.Բախբուդարյանը հայտարարեց, որ ինքը միշտ պաշտպանել է հասարակության ու ժողովրդի շահերը, իսկ մինչ ոստիկանությունում ծառայության անցնելը որպես ըմբիշ բարձր է պահել Հայաստանի մարզական պատիվը, այդ թվում՝ ,իմ թշնամի երկրումե:
Ամբաստանյալների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին ներկայացրեց քիթ-կոկորդ-ականջի մասնագետ բժշկի փաստաբանական հարցման արձանագրությունը, ըստ որի անհնարին է եղել որոշել տուժողի վնասվածքի վաղեմությունը և որ արյան հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ մեղադրական եզրակացության, “ծեծի ժամանակ Խաչիկ Բախբուդարյանը ձեռքերի ափերով հարվածել է Ռոբերտ Հովսեփյանի ականջներին, ինչի հետևանքով տեղի է ունեցել ձախ ականջի թմբկաթաղանթի տրավմատիկ թափածակում։ Գործադրված բռնության հետևանքով Ռոբերտ Հովսեփյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով”։
Մանրամասները՝ pastinfo .am-ում




Լրահոս