“ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության “Գուգարք” կարի արտադրական միավորման կազմից առանձնացված 2197.45 քմ մակերեսով “Դարպասի արտադրամաս”-ն առանց աճուրդի՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու հարցը։
Ըստ որոշման նախագծի՝ այդ տարածքը որոշվել է վաճառել 684 հազար 594 դրամով։ Իսկ գիտեք՝ ով է այն երջանիկ գնորդը, որն այդքան էժան ձեռք է բերելու ավելի քան 2 հազար քմ մակերեսով այդ անշարժ գույքը. Վանաձորում գործող “ՎԱԲԱ” ՍՊԸ-ն։ “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ որ այս ՍՊԸ-ն պատկանում Է ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած վանաձորցի Վահրամ Բաղդասարյանին”,- գրում է թերթը։
Շարունակությունը` “Ժողովուրդ” -ի այսօրվա համարում