“Հրապարակը” գրում է, թե երեկ Լեհաստանից վերադարձած Սերժ Սարգսյանը ոչ այսօր, ոչ վաղը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ հրավիրելու մտադրություն չի հայտնել:
Այսօր ՀՀԿ-ն էլիտար հարսանիքի է՝ ամուսնանում է Մանվել Բադեյանի դուստրը: Ինչպես ասել ենք` քեֆի, հարսանիքի ու ֆուտբոլի օրերը ՀՀԿ-ի համար սրբազան են, “մեղք է այլ բանով զբաղվելը”: Չնայած պատճառն ամենեւին էլ դա չէ, պարզապես ՀՀԿ-ն նախահանգստյան ռելաքսի մեջ է՝ ասացին ծերերը: Սպասվող շաբաթվա ընթացքում թերեւս ԳՄ լինի, կարծում են նրանք: Չնայած պետք է կասկածել, որովհետեւ առաջիկա հինգշաբթի օրվանից սկսում են ոչ աշխատանքային օրերը` Սահմանադրության եւ Վարդավառի տոների կապակցությամբ:
Այնպես որ, անհամբերները դեռ էլի կսպասեն ՀՀԿ-ի ամենաէական հարցի քննարկմանը` մարզպետների ճակատագրին վերաբերող հարցին: Բանն այն է, որ Լիսկայի ճակատագրին այսօր “միացել” են եւս չորս մարզպետներ, որոնց մարզերում կատարված ուսումնասիրությունների “արդյունքները” հայտնվել են նախաքննական մարմնի սեղանին:
Առավել մանրամասն այսօրվա համարում