Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն է հայտնել, որպեսզի ազգային ԶԼՄ-ներն օբյեկտիվորեն արձագանքեն իր խաղին: Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը մեկ անգամ չէ լրատվամիջոցների կողմից քննադատության ենթարկվում:
Օրինակ, խոսվում էր այն մասին, որ Մեսսին հավաքականի խաղերի ժամանակ այնպես չի խաղում, ինչպես կատալոնական ակումբում:
«Կրիտիկան ինձ չի խանգարում: Եվ ինձ չի անհանգստացնում այն, ինչ գրում են ԶԼՄ-ների այդ հատվածը: Սակայն ինձ անհանգստացնում է, որ խաղը չի վերլուծվում ամբողջությամբ, այլ անդրադարձ է լինում միայն կոնկրետ էպիզոդին», – նշել է Մեսսին: