2013թ. առաջին եռամսյակում Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 3.9 մլրդ դրամ: Եռամսյակի ընթացքում շահույթով է աշխատել 17, վնասով` 5 բանկ: Ըստ վերահսկողական հաշվետվությունների՝ հաշվետու եռամսյակում մեր երկրի բանկային համակարգի համախառն եկամուտները եւ համախառն ծախսերը կազմել են համապատասխանաբար 118.9 մլրդ եւ 113.5 մլրդ դրամ: Հատկանշական է, որ բանկերի տոկոսային եկամուտների գերակշիռ մասը` 83.7%-ը, բաժին է ընկել տնտեսությանը տրամադրված վարկերից ստացված եկամուտներին: Ոչ տոկոսային եկամուտների կազմում մեծ տեսակարար կշիռներ են ունեցել ստացված միջնորդավճարներից եկամուտները եւ արտարժույթի առքուվաճառքից ստացված զուտ եկամուտները` համապատասխանաբար 48.5% եւ 19.2%: Տոկոսային ծախսերի կազմում շարունակել են մեծ տեսակարար կշիռ ունենալ ժամկետային ավանդների եւ առեւտրային բանկերից ու ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրաված միջոցների գծով տոկոսային ծախսերը` համապատասխանաբար 50.5% եւ 22.5%: Ոչ տոկոսային ծախսերում զգալի տեսակարար կշիռը` 48.1%-ը, բաժին է ընկել աշխատակիցների աշխատավարձին եւ դրան հավասարեցված այլ վճարներին:
5-Ը՝ ՎՆԱՍՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ