Իջեւանի «ՆիկԱրմ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան 4 խմբերում մարզումներ են անցկացնում շուրջ 80 երեխաներ: Նրանք մարզվում են Իջեւանի թիվ 3 հիմնական դպրոցի խաղադաշտում, որտեղ բացակայում են մարզման համար տարրական պայմանները՝ խոտածածկն անորակ է, չկան հանդերձարաններ, անձրեւի ժամանակ երեխաները պատսպարվում են հարակից տարածքի ծառերի տակ: 2012-2013թթ. ակումբի թիմերը մասնակցել են ՀՀ մանկապատանեկան առաջնություններին, մինչեւ 16 տարեկանների առաջնության մասնակից թիմը գրավել է 4-րդ, մինչեւ 15 տարեկանների առաջնության մասնակից թիմը՝ 6-րդ տեղը: Մինչեւ 16 տարեկանների առաջնության մասնակից «Իջեւան-97» թիմի ֆուտբոլիստ Էդգար Խոջայանը ճանաչվել է առաջնության լավագույն կիսապաշտպան:
«ՆիկԱրմ» ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ իրենք ծրագրում են 2 թիմով մասնակցել ֆուտբոլի հանրապետության մանկապատանեկան 2013-2014թթ. առաջնությանը: Սակայն խաղադաշտի վատթար վիճակն անհնար է դարձնում Իջեւանում խաղերի կայացումը, եւ նորից անհրաժեշտ կլինի դիմել «Աչաջուր» ֆուտբոլային ակումբի օգնությանը՝ տնային հանդիպումներն Իջեւան քաղաքից 15 կմ հեռավորությամբ գտնվող Աչաջուր գյուղի մարզադաշտում անցկացնելու համար:
Տավուշ