Գաղտնի փականով դանակը՝ գոտկատեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 1-ին՝ ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները շրջագայություն կատարելու ժամանակ Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում նկատել են մի երիտասարդի, որի գոտկատեղում ամրացված է եղել դանակի նմանվող կասկածելի առարկա:
Ոստիկանների խնդրանքով վերջինս ներկայացրել է գաղտնի փականով դանակ՝ երկարությունը՝ 21 սմ, շեղբը՝ 9 սմ: Հետագա պարզաբանումների համար երիտասարդը հրավիրվել է բաժին, որտեղ պարզվել է, որ նա ՌԴ քաղաքացի, 1989 թ. ծնված Մուշեղ Ս.-ն է: Դանակն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս