Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ռուսաստանի առաջնորդները Սիրիայի խնդրի շուրջ քննարկում են անցկացրել: Հեռախոսազրույցի ընթացքում եվրոպացի առաջնորդները կոչ են արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա՝ կոնֆլիկտի կարգավորման նպատակով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերմանիայի կանցլերը հայտարարել է նաև, որ հեռախոսազրույցի ժամանակ եվրոպացի առաջնորդները համաձայնության են եկել Սիրիայում քաղաքական գործընթացը արագացնելու հարցում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդն իր հերթին նշել է, որ հեռախոսազրուց-համաժողովն արդյունավետ է եղել:
Նշենք, որ մարտի 9-ին Ժնևում կվերսկսվեն միջսիրիական բանակցությունները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան