«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը դուրս է եկել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունից (ՍԴՀԿ): Ավելին, Եղիազարյանը տեւական ժամանակ է, ինչ փաստացի որեւէ առնչություն չունի կուսակցության հետ: Երեկ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, թե ինչու է նա «լքել» կուսակցությունը, քանի որ հեռախոսազանգերին չէր պատասխանում: Նշենք, որ ԱԱԾ նախկին փոխնախարարը ՍԴՀԿ անդամ դարձավ համաժողովրդական շարժման ծաղկուն շրջանում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը միանալը համարվում էր պատվի հարց: Եվ շատ մարդ-կուսակցություններ կայացան հենց այդ շարժման շնորհիվ:
Հիշեցնենք, որ ավանդական կուսակցության՝ ՍԴՀԿ-ի շուրջ մթնոլորտը թեժացավ այն օրվանից, երբ ՍԴՀԿ ղեկավար, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ընկեր Սեդրակ Աճեմյանի կողմնակիցները դատարանի միջոցով փորձեցին կուսակցության ատենապետ ճանաչված Լյուդմիլա Սարգսյանից պահանջել վերադարձնել կուսակցության փաստաթղթերը, դրոշը, կնիքն ու արխիվը: Մինչդեռ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լ. Սարգսյանը պնդում է, որ հենց ինքն է կուսակցության ատենապետը:
ԼՔԵԼ Է ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ