ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացել է: Սակայն մեզ հետ զրույցում նա հրաժարվեց ուղիղ ասել այդ մասին: Միայն նշեց, թե ինքը երկար ժամանակ է, ինչ որեւէ շփում չունի կուսակցության հետ, քանի որ զբաղված է: Իսկ վերջին շրջանում փորձե՞լ եք հանդիպել Գագիկ Ծառուկյանին, լուրեր կան, որ նա խուսափում է կուսակիցների հետ հանդիպումներից: «Երբ ԱԺ պատգամավոր էի, ես իմ մասով կարող եմ ասել՝ նման դժվարություն չեմ զգացել: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու դժվարություններին… Մենք պարբերաբար հանդիպել ենք, ավելին, չի եղել այնպես, որ քաղաքական դաշտում հարց լինի, չքննարկենք»,-տարիների հեռվից հիշեց նախկին պատգամավորը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ