ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Կանչ համայնքում այս պահին 20 ընտանիք է ապրում, իսկ դպրոցի աշակերտների թիվը կազմում է 23 նախկին 123-ի փոխարեն: Կանչի համայնքապետ Մրազ Բշարյանի կարծիքով՝ աշակերտների թվի նվազման պատճառը գյուղում առկա արտագաղթն է: «Անցյալ տարի հինգ ընտանիք մեկնել է գյուղից, իսկ այս օրերին երկու ընտանիք պատրաստվում է մեկնել: Ջրի խնդրի եւ սոցիալապես ծանր պայմանների պատճառով են մեկնում: Հիմնականում մեկնում են Ռուսաստանի Դաշնություն»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց գյուղապետը: Բշարյանից տեղեկացանք նաեւ, որ գյուղն ունի գրադարան, բայց քանի որ համայնքի բյուջեն փոքր է, գրադարանավար չկա. «Չենք կարողացել վճարել: Եթե ընթերցող է լինում, ապա գյուղապետարանի հաշվապահն է սպասարկում: Իսկ գյուղապետարանն ունի ընդամենը չորս աշխատող»:
ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ