«Ես կարծում եմ, որ ՎՊ-ի հաշվետվությունը լի էր քաղաքական գնահատականներով, ինչը ճիշտ չէ»:
Պոպուլիզմի ռահվիրան կարծես թե տեմպերը թուլացրել է, արդեն հակիրճ է խոսում, քանի որ պոպուլիզմի արվեստում լուրջ մրցակիցներ ունի ՀՀԿ-ից, որոնք իրենց պատկերացումով փորձում են փրկել իրավիճակը, բայց իրականում յուրաքանչյուր խոսքով էլ ավելի մեծ խնդիրներ են ստեղծում նույն իշխանության համար: ԱԽՔ-ն այստեղ պարզապես չի կարող զերծ մնալ իր հեղինակավոր խոսքն ասելուց, մանավանդ որ կա հայտնի ծեծված արտահայտությունը քաղաքական գնահատականների մասին: Հիմա, փաստորեն, ով ինչ հանցագործություն կամ չարաշահում փորձի բացահայտել ու այդ մասին հայտնել, կորակեն որպես քաղաքական գնահատական ու կկոծկե՞ն: