ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես խոստացել էի, ինչ-որ տեղ հորդորել եմ, որ լինեն այս ավտոբուսները, ավելի կոնկրետ` գարեջրի գործարանով ենք ոնց որ ձեռք բերել, հանձնել ենք համապատասխան կազմակերպությանը, որը պետք է շահագործի»:

Սամվել Բալասանյան «ԳԱԼԱ»

Փաստորեն, եթե Գյումրու համար այդ 10 ավտոբուսները Ս. Բալասանյանը ձեռք է բերել գարեջրի գործարանով եւ հետո էլ հանձնել է համապատասխան կազմակերպությանը, որի անունը նա չի նշել, կարելի է ենթադրել, որ այդ ավտոբուսներն իրենն են, հետեւաբար Ս. Բալասանյանն այսուհետ դառնում է նաեւ գծատեր: Բնականաբար, ԲՀԿ-ական օլիգարխ-պաշտոնյայի համար բիզնես ունենալը, նույնիսկ գծատեր լինելն արտասովոր երեւույթ չէ: Նրա համար գլխավորն իր շահն է: Սակայն այս անգամ այդ շահ ասվածն այնպես է մատուցվում, իբրեւ թե ամեն ինչ արվում է միմիայն ժողովրդի համար:




Լրահոս