ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ հարկ վճարողները համապատասխան առաքման գրքում լրացումներ են կատարում: Բայց ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք հաստատագրված վճար վճարողները պարտադիր լրացնում են առաքման գիրք:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ 2011 թվականի հունվարի 1-ից կատարվել է փոփոխություն «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) կարգում» (Հայաստանի Հանրապետության կառավարության 314 որոշում): Ըստ այդմ` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բացառապես հաստատագրված վճարով հարկվող գործունեությամբ զբաղվողներն առաքման գիրք չեն լրացնում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն` եթե մեզ դիմած քաղաքացին նշված հարկատուներից է, ապա նա օրենքի սահմաններում ազատվում է առաքման գիրքը լրացնելու պարտականությունից: