ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայրս կորցրել է իր վարորդական իրավունքը եւ մեքենայի անձնագիրը: Հիմա ցանկանում է նորը հանել: Ո՞ւր պետք է դիմի եւ արդյո՞ք նոր վկայական ստանալու համար պետք է քննություններ հանձնի, թե՞ դա պարտադիր չէ: Եվ կցանկանայինք իմանալ նաեւ` դրա համար տուգանք նախատեսվում է, թե ոչ: Ավելացնեմ, որ նա 76 տարեկան է:

Արտուշ Թորոսյան (46 տարեկան, մեխանիկ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Կորցրած վարորդական վկայականի եւ տրանսպորտային միջոցի (ՏՄ) հաշվառման վկայագրի փոխարեն համապատասխանաբար նոր վարորդական վկայական եւ հաշվառման վկայագիր հատկացնելու կարգի վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը.
Համաձայն «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի` անձի վարորդական վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե վարորդական վկայականը կորել է, եւ դրա տերը դիմել է՝ սահմանված կարգով նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՀՀ իրավասու մարմինների տված վարորդական իրավունքի վկայականը կորցնելու, ինչպես նաեւ փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի ՏՄ վարելու վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:
ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշման համաձայն` կորած վարորդական վկայականի կրկնօրինակը ստանալու համար անձը ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ցանկացած հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում.
1. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում՝ նաեւ հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք,
2. վարորդական վկայական տալու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի՝ 12.000 դր. գումարի վճարման անդորրագիր:
Բոլոր տվյալները մուտքագրվում են համակարգիչ, որից հետո անձն անմիջապես նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, եւ անձին իր ցանկությամբ տրվում է ժամանակավոր վարորդական վկայական 20 օր ժամանակով:

շարունակելի
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ ներկայացված է պահանջվող փաստաթղթերի վերականգնման կարգը: Ու որքան էլ դիմողը նշում է, որ թոշակառու է, կարծես թե այս հարցում դա որեւէ արտոնություն չի տալիս:




Լրահոս