ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ ենք հասկանում Սուրբ երրորդություն ասելով: Ի՞նչ խորհուրդ ունի դա: Եվ կարո՞ղ ենք ասել, որ խաչի վրա Երեքն էլ խաչվում էին:

Օֆելյա Եփրեմյան (26 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, չենք կարող, որովհետեւ այդ կերպ կկրկնենք հայրաչարչարների սխալը: Երբ մենք ասում ենք Աստված երրորդություն է, ընդունելով աստվածային մեկ էություն՝ տարբերակում ենք երեք անձ՝ Հայր, Որդի, Հոգի: Կարելի է ասել՝ երեքն էլ Աստված են, բայց երեք աստվածներ չեն: Անձերից յուրաքանչյուրն իր անձնային որակներն ունի, ինչպես օրինակ՝ Որդին ծնված է Հորից, այնինչ Հայրն անծին է, Հոգին բխում է Հորից եւ ոչ թե ծնվում է:
Քրիստոսի բուն առաքելությունը երկնքի եւ երկրի միջեւ հաշտություն կայացնելով Աստծո արքայությունը հաստատելն էր, հաշտություն երկու կողմերի՝ Աստծո եւ մարդկության միջեւ: Քրիստոս էլ ասում է, որ իր գնալուց հետո կգա Մխիթարիչը՝ Ս. Հոգին: Աստծո հայտնության կերպերը տարբեր են, բայց չպետք է շփոթել երրորդության անձերին:
Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված իր նամակում ասում է. «Աստված բազմապիսի ձեւերով եւ այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամեն ինչի եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը»:

Աղոթաբար՝ Գեւորգ սարկավագ Ալավերդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատ հաճելի է, երբ մեր օրերում հանդիպում են երիտասարդներ, որոնք հետաքրքրվում են նմանատիպ տեղեկատվական հարցերով: Իհարկե, շատ լավ է ծանոթանալ նման գեղեցիկ երեւույթների խորհուրդներին:




Լրահոս