«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախկին խոսնակ Վահան Բաբայանը պատրաստվում է տոնական օրերից հետո յուրօրինակ անակնկալ մատուցել ԲՀԿ-ին։ Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ վաղը Բաբայանը կհայտարարի ԲՀԿ-ն լքելու մասին։ Պատճառը, ըստ ամենայնի, ՀՀԿ-ին՝ կոալիցիա մտնելու համար դիմելու շուրջ տարաձայնություններն են։ Թե քաղաքական որ ուժում կհանգրվանի տարբեր կուսակցություններով անցած Վ. Բաբայանն այս անգամ՝ հայտնի չէ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։