ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 30-ին լրացավ Սերժ Սարգսյանի 59-ամյակը: Թեեւ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարեց, որ Ս. Սարգսյանն իր ծննդյան արարողությունը նշելու է ընտանեկան միջավայրում, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա այնքան էլ փոքր խնջույք չի կազմակերպել: Համենայնդեպս, ՀՀԿ առաջնորդի ծննդյան արարողությանը մասնակցել են ոչ միայն մի խումբ գործարարներ, այլեւ կառավարության մի քանի անդամներ, պատգամավորներ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, եւ անգամ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը (մեզ չհաջողվեց պարզել՝ Մարգարյանին հրավիրել էին, թե ոչ): Ականատեսների վկայությամբ՝ սրտանց քեֆ անողների թվում ամենաակտիվը եղել է Ս. Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ս. Սարգսյանի ծննդյան արարողությունը տեղի է ունեցել «Արքայաձոր» ռեստորանային համալիրում, որը պատկանում է «Հայռուսգազարդ» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանին:




Լրահոս