Մեկ տարեկան երեխային բուժում են Կոկա-Կոլայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շոտլանդիայում “Կոկա-Կոլա” գազավորված ըմպելիքը օգնել է ողջ մնալ մեկ ամյա աղջնակի, ով ծանր արատներ  ունի: Երեխան նախատեսվածից 8 շաբաթ շուտ է ծնվել: Նրա մոտ ախտորոշվել է շնչառական եւ մարսողական համակարգերի պոտենցիալ մահացու արատ, կերակրափողը միանում է ոչ թե ստամոքսին, այլեւ թոքերին:  Այդ պատճառով էլ երեխայի մոտ սնունդը հաճախ ընկնում է կոկորդի սխալ հատվածներ և առաջացնում ուժեղ հազ: 
Նմանատիպ մի պահի էլ երեխայի մայրը` տեսնելով, որ ջուրը չի օգնում փոքրիկին խմեցնում է սեղանի վրա դրված “Կոկա-Կոլա”-ն: Գազավորված ըմպելիքը խմելուց հետո` երեխան դադարում է հազալ: Մոր խոսքերով` ըմպելիքի մի փոքրիկ կումն էլ բավական է լինում երեխային՝ ազատելու կոկորդում մնացած ուտելիքից: Սնունդը քայքայվում է, իսկ գազի պղպջակները կոկորդում մնացած սնունդի մնացորդները հրում են կերակրափող:




Լրահոս