Ապրիլի 23-ին՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածում Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպման ժամանակ իր լրագրողական աշխատանքը կատարելիս, Տուրբո մականունով հայտնի Աշոտ Պապայանի կողմից ծեծի ենթարկված «Իլուր»-ի լրագրող Հակոբ Կարապետյանի գործը կարճվել է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Ըստ պաշտոնական տեղեկության՝ գործը կարճվել է ՀՀ քր. դատ. օր. 37-րդ հոդվածի առաջին մասով, այսինքն՝ կողմերը հաշտության են եկել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հ. Կարապետյանն ասաց, որ այդ որոշումը չի բողոքարկելու, քանի որ համաձայնել է. «Իհարկե, ես բավարարված կլինեի, եթե իրավապահներն ավելի օպերատիվ արձագանքեին այս ամենին: Բայց դե այս դեպքը կօգնի, որ նմանօրինակ իրավիճակներ չկրկնվեն»:
ՏՈՒՐԲՈՅԻՆ ՆԵՐԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ