ՊԵՏՔ Է ԵՎՍ 2 ԱՄԻՍ ՀԱՄԲԵՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի կենտրոնական փողոցների ներկայիս վիճակն ու տարվող շինարարական աշխատանքները մի շարք խնդիրներ են առաջացրել քաղաքացիների ու վարորդների համար: Համարյա անանցանելի դարձած ճանապարհներին ե՛ւ երթուղայիններն են շարքից դուրս գալիս, ե՛ւ մարդիկ են անհարմար վիճակի մեջ հայտնվում: Բնակիչները չեն էլ հավատում, որ փողոցներում տիրող քաոսը մի օր կվերջանա: «Ինչ հիշում եմ, Վանաձորի փողոցներն էս օրին են՝ շինարարություն լինի, թե չէ: Բազում բարձրացող ճանապարհը միշտ էլ շատ վատն է եղել, քանդված ու կեղտոտ, չենք էլ հավատում, որ կսարքվի ու նորմալ կասֆալտապատվի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում բողոքեցին քաղաքի բնակիչները:  
Վանաձորի երկու հրապարակների, Տիգրան Մեծի եւ Վարդանանց փողոցների բարեկարգման  աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 300 մլն դրամ, որից 50-ական մլն դրամը նախատեսված է Թումանյան եւ Լոռվա հրապարակները բարեկարգելու համար, 160 մլն դրամն ուղղվել է  գլխավոր՝  Տիգրան Մեծի պողոտայի վերանորոգման, իսկ 30 մլն-ն՝ Վարդանանց փողոցի բարեկարգման համար: Ըստ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ որտեղ գումարը պակասի, կավելացնեն: Ներկայումս աշխատանքներն ընթացքի մեջ են. քանդում են, փոխում մայթերի եզրաքարերը, խճապատում, փողոցները պատրաստում ասֆալտապատման: Այս վիճակն իսկապես բավական դժվարացնում է քաղաքի երթեւեկությունը: Պատճառված անհարմարությունների մասին խոսելով՝ Լոռու մարզպետը  բնակիչներին եւ վարորդներին  հավաստիացնում է, որ այս վիճակը կտեւի ամենաշատը երկու ամիս, որից հետո փողոցներն ավարտուն տեսք կունենան:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս