Այսօր ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Պոպովի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս ֆիզիկոս և էլեկտրատեխնիկ, ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Պոպովն (1859 – 1906) աշխատել է որպես Կրոնշտադտի ականային սպայական դասարանի դասախոս, իսկ հետագայում որպես Ռուսաստանում առաջին քաղաքացիական էլեկտրատեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատության՝ էլեկտրատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր և առաջին ընտրովի տնօրենՀամոզված լինելով, որ կապը հնարավոր է իրականացնել առանց հաղորդալարերի՝ էլեկտամագնիսական ալիքների միջոցով, Պոպովը պատրաստեց աշխարհում առաջին ռադիոընդունիչը՝ օգտագործելով նրա սխեմայում զգայուն տարր՝ կոհերեր։ Կոհերերը էլեկրամագնիսական ալիքներ որսացող սարք է։ Կոհերերն առաջին ռադիոընդունիչ սարքն է, որը կիրառվել է քսաներրորդ դարի սկզբներին։

Կոհերերը բաղակացած է երկու էլեկտրոդներով ապակե խողովակից, որի մեջ լցված է մետաղի մանր խարտուք։ Սարքի աշխատանքը հիմնված է այն ազդեցության վրա, որը էլեկտրական պարպումները թողում են մետաղափոշու վրա։ Սովորական պայմաններում կոհերերն ունի մեծ էլեկտրական դիմադրություն, քանի որ խարտուքի մասնիկներն իրար հետ ունեն վատ կոնտակտ։

Եկած էլելկտրամագնիսական ալիքը կոհերերում ստեղծում է բարձր հաճախության փոփոխական հոսանք, որի հետևանքով խարտուքի մասնիկների արաքներում առաջանում են փոքր կայծեր, որոնք էլ եռակցում են խարտուքը։ Դրա հետևանքով կոհերեի դիմադրությունը կտրուկ ընկնում է։ Սարքի մեծ դիմադրությունը կարելի է ետ բերել նրան թափահարելով։

Ալեքսանդր Պոպովն օգտագործել է կոհերերն աշխարհում առաջին ռադիոընդունիչը սարքելու համար։ Պոպովի սարքում կոհերերի դիմադրության անկումը լինում էր 100 000 Օմ-ից մինչև 1000-500 Օմ։ Իսկ դիմադրությունը ետ բերելու համար օգտագործել է զանգային համակարգ։




Լրահոս