Վայոց Ձորի մարզի Մոզրովի գյուղում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով անձրեւաջրերը լցվել են 4-րդ փողոցի թիվ 3 տան նկուղը եւ տանը կից օժանդակ շինությունները (պատկանում է Ա. Հարությունյանին), 5-րդ փողոցի թիվ 8 տան ննջասենյակը, ինչի հետեւանքով վնասվել է առաստաղի երեսպատումը՝ 6 քմ: Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը: Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը գնահատելու համար: Նշենք նաեւ, որ հուլիսի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Վայոց Ձորի մարզի Գլաձոր եւ Գետափ գյուղերի պտղատու այգիները, տնկարանները եւ ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետը: Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը գնահատելու համար: Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:
ՎՆԱՍՎԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. Շ.